Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.04.2025 | 00:01

Առաջնո՛րդ կենաց եւ պարգեւի՛չ խաղաղութեան, Քրիստոս Աստուա՛ծ մեր, առաջնորդեա՛ մեզ գնալ ի ճանապարհս Քո արդարութեան եւ խաղաղութեամբ ժամանել ի նաւահանգիստն կենաց եւ փրկութեան շնորհօք ողորմութեան Քո. զի Դու ես օգնական եւ փրկիչ մեր, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից. ամէն:

Դիտվել է՝ 4193

Մեկնաբանություններ